Logo

Վրաստանի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի «Սպորտինգ»

10:58 / 01.04.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լևանտեի» ֆուտբոլիստ Գեորգի Կոչորաշվիլին կարիերան կշարունակի «Սպորտինգում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 5,5 միլիոն եվրո: 25-ամյա Կոչորաշվիլին Լիսաբոն կտեղափոխվի գալիք ամռանը:

Իսպանական Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում Կոչորաշվիլին մասնակցել է 26 խաղի, որոնցում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոչորաշվիլին մասնակցել էր Հայաստանի հավաքականի դեմ երկու խաղերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ