Logo

Վրաստանը ներկայացնող Անաստասիա Գուբանովան՝ գեղասահքի Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

19:58 / 28.01.2023Գեղասահք
null

Վրաստանը ներկայացնող Անաստասիա Գուբանովան, որն Ուկրաինայում ծավալվող «ռազմական հատուկ գործողությունից» առաջ ներկայացնում էր Ռուսաստանը, Ֆինլանդիայում հռչակվել է գեղասահքի կանանց Եվրոպայի չեմպիոն:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելգիայի ներկայացուցիչ Լունա Հենդրիքսը, երրորդը՝ Շվեյցարիան ներկայացնող Կիմի Ռեպոնդը:

Գեղասահք, Եվրոպայի առաջնություն, Էսպոո, Ֆինլանդիա, Կանայք

  1. Անաստասիա Գուբանովա (Վրաստան) – 199.91
  2. Լունա Հենդրիքս (Բելգիա) – 193,48
  3. Կիմի Ռեպոնդ (Շվեյցարիա) - 192,51
  4. Եկատերինա Կուրակովա (Լեհաստան) – 186,90
  5. Նինա Պինզարոն (Բելգիա) – 185,92
  6. Նիյնա Պետրիկինա (Էստոնիա) – 183,74
  7. Յաննա Յուրկինեն (Ֆինլանդիա) – 176,96
  8. Լարա Նակի Գուտման (Իտալիա) - 169,29

Հատկանշական է, որ 10 տարվա մեջ առաջին անգամ կանանց մենասահքում չեմպիոն է հռչակվում այնպիսի գեղասահորդ, որը Ռուսաստանի ներկայացուցիչ չէ: Չնայած դրան՝ Անաստասիա Գուբանովան մարզվում է Եվգենի Ռուկավիցինի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում:

Նախորդ դեպքը, երբ կանանց մենասահքում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանը չներկայացնող գեղասահորդ, եղել է 2013 թվականին (Կարոլինա Կոստներ, Իտալիա): Դրանից հետո՝ մինչև այս տարի, չեմպիոն են հռչակվել միայն Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Յուլիա Լիպնիցկայան (2014թ.), Ելիզավետա Տուկտամիշևան (2015թ.), Եվգենիա Մեդվեդևան (2016 և 2017 թվականներ), Ալինա Զագիտովան (2018թ.), Սոֆյա Սամոդուրովան (2019թ.), Ալյոնա Կոստորնայան (2020թ.) և Կամիլա Վալիևան (2022թ.): 2021 թվականին մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ