Կայացել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում և կմրցի Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի ու Հունաստանի թիմերի դեմ։
Երկրորդ խմբում են Իտալիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Սերբիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Հունգարիայի Մ16 հավաքականները։
Խմբերի լավագույն երկու հավաքականները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում։
Մրցաշարը կկայանա Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը։