Վոլեյբոլի տղամարդկանց Իտալիայի ազգային հավաքականը պատմության մեջ 5-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:
Ֆերդինանդո Դե Ջորջիի գլխավորած թիմը եզրափակիչում 25-21, 25-17, 17-25, 25-10 հաշվով հաղթել է Բուլղարիայի ազգային հավաքականին:
Իտալացիները երկրորդ անգամ անընդմեջ դառնում են աշխարհի չեմպիոն: Բուլղարացիները 1970 թվականից հետո առաջին անգամ էին հասել եզրափակիչ: 1970թ. ևս Բուլղարիայի հավաքականը պարտվել էր եզրափակիչում:


