Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «Վոլֆսբուրգը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց Լևերկուզենի «Բայերի» հետ հանդիպումը:
Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերի»՝ 5-խաղյա հաղթական շարքը Բունդեսլիգայում ընդհատվեց: Այնուամենայնիվ, Լևերկուզենի թիմը շարունակում է բոլոր մրցաշարերում անպարտելի լինել 11 խաղ շարունակ:
«Բայերը» 44 միավորով 6-րդն է, իսկ «Վոլֆսբուրգը»՝ 40 միավորով 9-րդը:
Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բայեր Լևերկուզեն»՝ 0-0 (տեսանյութ)


