«Վոլֆսբուրգը» Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 0-4 հաշվով պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Ռալֆ Հազնհյութլին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Առաջնության վերջին երկու խաղերում «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Դանիել Բաուերը։ Նա 2022թ. հունվարից գլխավորում է ակումբի Մ19 թիմը։
57-ամյա Հազնհյութլը «Վոլֆսբուրգը» մարզում էր 2024թ. մարտից։ «Գայլերը» նրա գլխավորությամբ 44 խաղում 17 հաղթանակ են տարել, 9 խաղում ոչ-ոքի գրանցել և կրել 18 պարտություն։