Logo

Վոլկանովսկի. «Շատ եմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»

15:16 / 05.07.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին հայտնել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:

«Ես շատ եմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Իսլամի հետ: Կարծում եմ, որ աշխարհին հետաքրքիր է այդ հանդիպումը և այն կլինի UFC-ի կազմակերպած մեծագույն մենամարտերից մեկը: Երկրպագուները նույնպես ցանկանում են:

Կարևոր չէ, թե որտեղ կանցկացվի այդ մենամարտը: Բնականաբար, Վեգասի համար սա չափից դուրս մեծ մենամարտ կլինի, բայց եթե որոշում կայացվի կազմակերպել Ավստրալիայում, Աբու Դաբիայում կամ որտեղ ասես՝ ես պատրաստ եմ»,- Վոլվկանովսկիի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 12-ին Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վոլկանովսկիին (48-47, 48-47, 49-46) և պաշտպանել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ