Logo

Վոլկանովսկիի մարզիչ. «Կանխազգացում ունեի, որ Ալեքսը նոկաուտով կպարտվի Մախաչևին»

21:42 / 09.02.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկիի մարզիչ Յուջին Բեյրմանը խոստովանել է, որ ինքը կանխազգում էր իր մարզիկի պարտությունը ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտում:

«Անկեղծ ասած՝ մենք հաղթելու մեծ շանսեր չունեինք: Ես նույնիսկ ժամանակ չունեի Աբու Դաբի մեկնելու համար, որպեսզի ներկա լինեի մենամարտին: Ես արդեն կազմել էի այդ օրվա հետ կապված ծրագրեր, որոնք չէի կարող չեղարկել: Ես նույնիսկ չեմ դիտել մենամարտը: Կանխազգացում ունեի, որ Ալեքսը կպարտվի նոկաուտով։ Ցավոք, այդպես էլ եղավ»,- նշել է Բեյրմանը Medium-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Վոլկանովսկին UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար ռևանշ մենամարտի առաջին ռաունդում տեխնկական նոկաուտով պարտվել էր Մախաչևին: Նրանց առաջին մենամարտում նույնպես հաղթել էր ռուսաստանցի մարտիկը: Վոլկանովսկին այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի փետրվարի 18-ին՝ մրցելով Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլյա Տոպուրիայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ