UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին կարծում է, որ օկտագոն կվերադառնա մարտին կամ ապրիլին, գրում է As-ը։
«Դեռ ոչինչ որոշված չէ, բայց կարծում եմ, որ պատրաստ կլինեմ մարտին կամ ապրիլին։ Հստակ ամսաթիվ չեմ կարող նշել, բայց ապրիլը շատ հավանական է, չնայած երբեք վստահ լինել չես կարող»,- ասել է ավստրալացի մարտիկը։
36-ամյա Վոլկանովսկին վերջին մենամարտն անցկացրել է 2024թ. փետրվարի 17-ին, երբ պարտվել է վրացի Իլյա Թոփուրիային և կորցրել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։


