Logo

«Վուլվերհեմփթոնն» ունի նոր գլխավոր մարզիչ

18:24 / 09.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել 40-ամյա Գարի Օ՛Նիլին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացի մասնագետն ու ակումբը կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Մարզչական կարիերայի ընթացքում Գարի Օ՛Նիլը գլխավորել է անգլիական «Բորնմութը», որի ղեկին գլխավոր մարզչի պաշտոնակատարի կարգավիճակում անցկացրել է 12 խաղ (4-ական հաղթանակ, ոչ-ոքի, պարտություն), իսկ գլխավոր մարզչի կարգավիճակում՝ 25 խաղ (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 16 պարտություն): «Բորնմութն» ու անգլիացի մասնագետը համագործակցությունն ավարտել են այս ամռանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ