«Վուլվերհեմփթոնը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Վիտոր Պերեյրային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Վուլվզը» 57-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. դեկտեմբերից, 38 խաղում տարել է 14 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 19 պարտություն։
Ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում վաստակել է ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է վերջին` 20-րդ տեղը։


