Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) գրանցել է ռուսաստանցի մարզիկների 834 հնարավոր խախտում, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ARD-ին:
Նշվում է, որ այդ դեպքերից 409-ն առանց մեղադրանքի փակվել են, այս պահին քննվում է 145 գործ:
Հիշեցնենք, որ 2019 թվականին WADA-ն Ռուսաստանի ազգային հակադոպինգային կազմակերպությունը (ՌՈւՍԱԴԱ) ճանաչել էր հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող կառույց։ Նախորդ տարվա սեպտեմբերին միջազգային կազմակերպությունը վերահաստատել էր իր որոշումը: Միաժամանակ, ռուսական կառույցը նշում է, որ WADA-ի հետ գործակցությունը շարունակում է:


