Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալ Վանդա Նառան խոսել է ամուսնու ապագայի մասին:
«Ինչո՞ւ Մաուրոն բաց թողեց «Կլերմոնի» դեմ հանդիպումը: Այս որոշումը կայացրել է մարզիչը։ Ակումբը տրանսֆերների պատճառով որոշակի փոփոխություններ է կրել։
Այնուամենայնիվ, մեկից ավելի խաղացողներ գտնվում են նմանատիպ իրավիճակում: Մաուրոն կմնա ՊՍԺ-ի խաղացող: Իկարդիի հետ պայմանագիրը խզելու համար ակումբը պետք է զգալի գումար վճարի։ Այս պահին այս տարբերակը չի դիտարկվել»,- Նառայի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել էր, որ Իկարդին կվերադառնա թիմի մարզումներին:


