Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը ցանկանում է օգտագործել ընկերության ֆիլմաշարերը, այդ թվում՝ Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր նկարահանելու հնարավորությունը, եթե կարողանա լուծել այդ հարցը գրքերի հեղինակ Ջ.Կ. Ռոուլինգի հետ, հայտնում է The Hollywood reporter-ը։
«Մենք ցանկանում ենք կենտրոնանալ ֆրանշիզների վրա,- ասել է Զասլավը, - Մենք Սուպերմենի մասին ֆիլմ չենք ունեցել 13 տարի: Մենք 15 տարի է, ինչ չենք նկարահանել Հարի Փոթեր։ Հարի Փոթերի մասին ֆիլմերը հսկայական շահույթ են բերել Warner Bros․-ին վերջին 25 տարիների ընթացքում»:
2001-ից 2011 թվականներին Warner Bros.-ը 8 ֆիլմ է նկարահանել Հարի Փոթերի մասին, որոնք ամբողջ աշխարհում հավաքել են 7.7 միլիարդ դոլար: Այն համագործակցել է Ռոուլինգի հետ «Ֆանտաստիկ գազաններ» ֆրանշիզում, որը հանգեցրել է տոմսերի վաճառքի անկմանը։ Ամենավերջին «Ֆանտաստիկ գազաններ: Դամբլդորի գաղտնիքներ»-ի դեբյուտը տեղի է ունեցել ապրիլին՝ ամբողջ աշխարհում վաստակելով 405,1 միլիոն դոլար:
Հարի Փոթերից տարիներ անց Ռոուլինգը դարձել է հակասական կերպար. նրան մեղադրում են տրանսֆոբիայի համար:
Ռոուլինգի անունը գրեթե ամբողջությամբ անհետացել է «Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի առաջին թրեյլերից։ Ստուդիան հայտարարություն է տարածել՝ հերքելով հակասությունների մասին լուրերը. «20 տարի Warner Bros.-ը, Ջոան Ռոուլինգն ու նրա թիմն աշխատել են միասին՝ ուրախացնելու երկրպագուներին ամբողջ աշխարհում գրավիչ պատմություններով և կախարդանքով»:


