Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA և IBF գոտիների տիրակալ Ալեքսանդր Ուսիկը (24-0, 15 նոկաուտ) Համաշխարհային բռնցքամարտի խորհրդի (WBC) կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Առաջին կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Քեյթի Թեյլորն էլ (25-1, 6 նոկաուտ) լավագույնն է ճանաչվել կանանց շրջանում։
WBC-ի 63-րդ ամենամյա համաժողովը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Բանգկոկում:


