Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները Լոնդոնի «Չելսիից» վերադարձավ գերմանական «Լայպցիգ», հայտնում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր: Գործարքի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո (ևս 10 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով):
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2016-2020 թվականներին ելույթ է ունեցել «Լայպցիգի» կազմում: 2020 թվականի հուլիսին լոնդոնցիները Վերներին ձեռք էին բերել 53 միլիոն եվրոյով:
2021/22 մրցաշրջանում գերմանացին իր հայրենակից Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 11 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:


