Ֆրանսիական «Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է L’Equipe-ը։
«Քաղաքայինները» կդիտարկեն Պակետայի թեկնածությունը միայն այն դեպքում, եթե Բերնարդու Սիլվան որոշի հեռանալ։ Բրազիլացին այդ դեպքում կդառնա Պեպ Գվարդիոլայի նախընտրելի տարբերակը։
2021/22 մրցաշրջանում Պակետան մասնակցել է Լիգա 1-ի 35 խաղի, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։


