Logo

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 16.10.2020ՍՊՈՐՏ
121622561 10164517561710247 8442761512160703180 n - WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:37

-

-

WhoScored․com-ը ներկայացրել է Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Այնտեղ են հայտնվել Հայաստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Տարոն Ոսկանյանը (գնահատականը՝ 7, անցկացրել է ամբողջական հանդիպում), Կամո Հովհաննիսյանը (7,3, մասնակցել է ամբողջ խաղին, դարձել գոլի հեղինակ) ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը (7,3, եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 83-րդ րոպեին):

Հիշեցնենք, որ 4-րդ տուրում կայացած 2 խաղերում էլ գրանցվել է միևնույն՝ 1-1 հաշիվը: Էստոնիայի հավաքականը խաղաղ արդյունք է գրանցել Հայաստանի ընտրանու հետ մրցավեճում, Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմը՝ վրացիների հետ խաղում:

Խորհրդանշական հավաքականի ամբողջական տարբերակը (4-4-2)՝ Դամյան Սիսկովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) – Լաշա Դվալի (Վրաստան), Տարոն Ոսկանյան (Հայաստան), Գյոկո Զայկով (Հյուսիսային Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան (Հայաստան) – Նիկա Կվեկվեսկիրի (Վրաստան), Կոնստանտին Վասիլյև (Էստոնիա), Էզգյան Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա), Ստեֆան Ռիստովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) – Ռաունո Սապինեն (Էստոնիա), Ալեքսանդր Կարապետյան (Հայաստան):

ադասդադաս - WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ