Logo

WhoScored. Լամին Յամալը մեծ առավելությամբ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է

18:43 / 27.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը մրցաշրջանի արդյունքում WhoScored-ի կողմից ստացել է 8,01 գնահատականը:

Վիճակագրական կայքը յուրաքանչյուր տուրում հաշվարկել է բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, դրանց արդյունավետությունը, և այդպես ձևավորվել են գնահատականներ:

17-ամյա ֆուտբոլիստը մեծ առավելությամբ գրավել է առաջին տեղը: Երկրորդում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, որը ստացել է 7,75 գնահատականը:

Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվողներ Մայքլ Օլիսեն (7,74), Հարի Քեյնը (7,72) և ՊՍԺ-ի առաջատար Ուսման Դեմբելեն (7,65):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ