Նիդեռլանդների ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումն օգոստոսի 21-ին վնասվածք է ստացել հռոմեական ակումբի մարզմանը:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բուժզննումն ախտորոշել է աջ սրունքի կոտրվածք: Առաջիկա օրերին 31-ամյա ֆուտբոլիստը կրկին հետազոտություն կանցնի՝ բուժման հետագա գործընթացը գնահատելու համար:
Հիշեցնենք՝ Վեյնալդումն օգոստոսի սկզբին է ՊՍԺ-ից վարձակալությամբ տեղափոխվել «Ռոմա», որտեղ խաղալու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Ռոմա» տեղափոխությունից հետո կիսապաշտպանը 1 անգամ է խաղադաշտ դուրս եկել և ստացել է 12 րոպե խաղաժամանակ:


