Logo

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպանը համալրեց «Միլանը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:21 / 01.09.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանական «Վոլֆսբուրգի» 19-ամյա կիսապաշտպան Աստեր Վրանկսը տեղափոխվել է իտալական «Միլան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի չեմպիոնը վարձակալել է բելգիացի ֆուտբոլիստին՝ տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու պայմանով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսոներիները» Վրանկսի տրանսֆերը իրավունքը կարող են ձեռք բերել 12 միլիոն եվրոյի դիմաց։

Հաղորդվում է նաև, որ «Միլանը» նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է ավարտին հասցնել «Բարսելոնայի» պաշտպան Սերժինո Դեստի տրանսֆերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ