Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը՝ Էրիկ Բաղդասարյանը:
Հայ մարմնամարզիկը հենացատկի որակավորման փուլում վաստակեց 13,700 միավոր և դուրս եկավ եզրափակիչ:
Առաջին մրցումային օրը օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը, նժույգ թափերի որակավորման փուլն էլ հաղթահարել էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: