Logo

Worldsportranking. Հայաստանը նահանջել է

13:42 / 03.02.2023Ֆուտզալ
null

World Sport Ranking-ը ներկայացրել է ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը կազմվում է 115 մարզաձևերի միջազգային մրցաշարերի արդյունքների վերլուծությամբ:

Հայաստանը նահանջել է 13 աստիճան և 105-րդն է 206 երկրների ցուցակում: Եվրոպական 50 երկրների մեջ Հայաստանը 42-րդն է:

Ըստ մարզաձևերի՝ Հայաստանն ամենաբարձր դիրքերն ունի շախմատում (6-րդ տեղ), սամբոյում (15), ծանրամարտում (17), բազկամարտում (20), ըմբշամարտում (26), բռնցքամարտում (45), ուշուում (51), խառը մենամարտերում (58), սպորտային պարերում (60), մարմնամարզությունում (64), հրաձգությունում (69), փաուերլիֆտինգում (73) և ֆուտզալում (89)։

World Sport Ranking-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իսպանիան, Ճապոնիան, Բրազիլիան, Իտալիան, Չինաստանն ու Արգենտինան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ