Logo

WR Chess Masters. Լևոն Արոնյանը 4 առաջատարներից մեկն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:13 / 17.02.2023Շախմատ
null

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սևերով 30-րդ քայլին հաշտություն կնքեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ: 

Ոչ-ոքի ավարտվեցին նաև նիդերլանդցի Անիշ Գիրիի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու պարտիաները:

Ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին, հնդիկ Դոմարաջու Գուկեշը պարտության մատնեց իր հայրենակից Ռամեշբաբու Պրագնանանդհային:

2 տուրից հետո Լևոն Արոնյանը Նոդիրբեկ Աբդուսատորովի, Ուեսլի Սոյի և Դոմարաջու Գուկեշի հետ 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում նա սպիտակներով հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Փետրվարի 18-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սպիտակներով կմրցի Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ