Logo

WR Chess Masters. Լևոն Արոնյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:19 / 18.02.2023Շախմատ
null

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարում հաջող ելույթները շարունակեց Լևոն Արոնյանը՝ 3-րդ տուրում սպիտակներով 31-րդ քայլին հաղթելով ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին:

Դա մրցաշարում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի երկրորդ հաղթանակն էր: Հիշեցնենք, որ առաջին հաղթանակն Արոնյանը տարել էր մեկնարկային տուրում հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի նկատմամբ: Վերջինս մրցաշարում առաջին հաղթանակը տարավ՝ պարտության մատնելով գերմանացի Վինսենտ Կեյմերին: 

3-րդ տուրից հետո Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-ական միավորով նրան հետապնդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը: Նրանց մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:

Հաշտություն կնքեցին նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնին և նիդերլանդցի Անիշ Գիրին, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն ու լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան:

Փետրվարի 19-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ