Logo

WR Chess Masters. Լևոն Արոնյանը հաղթեց և ամրապնդեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:08 / 21.02.2023Շախմատ
Լևոն Արոնյան-5

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 5-րդ տուրի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը սպիտակներով 48-րդ քայլին հաղթեց նիդերլանդցի Անիշ Գիրիին: Դա Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի 3-րդ հաղթանակն էր մրցաշարում։ 

Մինչև այս Արոնյանը հաղթել էր հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին, ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի և լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

5-րդ տուրից հետո ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերը 4 միավորով ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը: Նա մեկ միավորով գերազանցում է իրեն հետապնդող ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյին և հնդիկ Դոմարաջու Գուկեշին: 

Սոն հաշտություն կնքեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ, Գուկեշը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու հետ: Միավորը բաժանեցին նաև Ռամեշբաբու Պրագնանանդհան և Յան-Քշիշտոֆ Դուդան: Վինսենտ Կեյմերը հաղթեց Նոդիրբեկ Աբդուսատորովին:

Փետրվարի 22-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ