Logo

WR Chess Masters. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:59 / 24.02.2023Շախմատ
null

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի WR Chess Masters մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: 

Դա Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի 4-րդ ոչ-ոքին էր: Մինչև այդ Արոնյանը միավորը բաժանել էր նաև գերմանացի Վինսենտ Կեյմերի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ, 3 հաղթանակ էր տարել՝ առավելության հասնելով հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի և նիդերլանդցի Անիշ Գիրիի նկատմամբ, պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն:

Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գուկեշը ոչ-ոքի խաղաց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: Հաշտություն կնքեցին նաև Անիշ Գիրին ու Նոդիրբեկ Աբդուսատորովը, Յան Նեպոմնյաշչնին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան: Ուեսլի Սոն պարտվեց Վինսենտ Կեյմերին:

Փետրվարի 25-ին կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Դոմարաջու Գուկեշի հետ: Այդ մրցախաղում հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին՝ 40 հազար եվրոյի: Իսկ հավասար միավորների դեպքում հաղթողին կորոշի լրացուցիչ մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ