Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում փետրվարի 16-ին մեկնարկող շախմատի WR Chess Masters մրցաշարի 10 մասնակիցների թվում է ԱՄՆ-ում բնակվող Լևոն Արոնյանը:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը կմրցի նիդերլանդցի Անիշ Գիրիի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչնու և Անդրեյ Եսիպենկոյի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի, գերմանացի Վինսենտ Կեյմերի և հնդիկ շախմատիստներ Դոմարաջու Գուկեշի ու Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
Գլխավոր մրցանակի համար պայքարում հավասար միավորների դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:


