Logo

WR Chess Masters. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ և պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:48 / 22.02.2023Շախմատ
Լևոն Արոնյան-WR Chess Masters

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում շարունակվող շախմատի WR Chess Masters մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ։ Պարտիան ավարտվեց 35-րդ քայլին։

Դա Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի երրորդ ոչ-ոքին էր մրցաշարում, որտեղ նա տարել է նաև երեք հաղթանակ։ 

Նախորդ 5 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին և նիդերլանդցի Անիշ Գիրիին, ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի և լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

Տուրի մյուս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաև Անիշ Գիրին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչնին ու Անդրեյ Եսիպենկոն, Յան-Քշիշտոֆ Դուդան ու Վինսենտ Կեյմերը, հնդիկ Դոմարաջու Գուկեշն ու Նոդիրբեկ Աբդուսատորովը:

6-րդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա մեկ միավորով գերազանցում է իրեն հետապնդող Ուեսլի Սոյին և Դոմարաջու Գուկեշին: 

Փետրվարի 23-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ