Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 10-18-ը կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 14 ներկայացուցիչ։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է թիմերի կազմերը:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի թիմում ելույթ կունենան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանին (130 կգ)։
Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) առաջին մրցաշարին կմասնակցի Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից հետո։ Նա պետք է մրցագորգ վերադառնար հուլիսի վերջնամասում Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցումը։


