Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան և այժմ 69-րդն է:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը:
«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» հաղթած չեխ Մարկետա Վոնդրոուսովան բարձրացել է 32 աստիճան և այժմ 10-րդ տեղում է:
WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 17-ի դրությամբ
- 1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 9315 միավոր
- 2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս)՝ 8845
- 3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5465
- 4 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5395
- 5 (5). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)՝ 4865
- 6 (6). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 4846
- 7 (7). Քորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 3390
- 8 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3341
- 9 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3310
- 10 (42). Մարկետա Վոնդրոուսովա (Չեխիա)՝ 3106


