Logo

WTA. Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը

12:52 / 09.12.2024Թենիս
null

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը։

Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9416 միավոր), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8295), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6530), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5344), Ցինվեն Չժենը (Չինաստան, 5340), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5171), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 4705), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 3589), Դարյա Կասատկինան (Ռուսաստան, 3368) և Բարբորա Կրեյչիկովան (Չեխիա, 3214)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դիրքը բարելավել է մեկ տեղով և 1182 միավորով բարձրացել 43-րդ տեղ։ Նա կրկնել է կարիերայի լավագույն ցուցանիշը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա