Logo

WTA և ATP. Ավանեսյանն ու Խաչանովը բարելավել են դիրքը

12:46 / 03.03.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում դիրքը բարելավել է 6 տեղով։

22-ամյա թենիսիստուհին Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ այժմ ունի 1410 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 39-րդ տեղ։

Կանանց մենախաղի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6333), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5251) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4679)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում մեկ կետով բարելավել է դիրքը և 1960 միավորով 23-րդ տեղում է։

Տղամարդկանց առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն (11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 8135), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7510), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900), Կասպեր Ռուդը (4045)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ