Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։
22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։
Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7470), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5796) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4949)։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով նահանջել է և 1950 միավորով 26-րդն է։
Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն է (Իտալիա, 10330): Նրան հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7645), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6720), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5290) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4510)։
2023թ. փետրվարից ի վեր առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս է մնացել Դանիիլ Մեդվեդևը։ Ռուս թենիսիստը 3290 միավոր ունի և 8-ից նահանջել է 11-րդ տեղ։


