Հայտնի են դարձել WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի բոլոր մասնակիցները։
Մրցաշարին որակավորվել են հետևյալ թենիսիստուհիները.
- Արինա Սաբալենկա (Բելառուս, առաջին ռակետ)
- Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, երկրորդ ռակետ)
- Կոկո Գաուֆ (ԱՄՆ, երրորդ ռակետ)
- Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ, չորրորդ ռակետ)
- Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 5-րդ ռակետ)
- Ժասմին Պաոլինի (Իտալիա, 6-րդ ռակետ)
- Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 7-րդ ռակետ)
- Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 8-րդ ռակետ)
Թենիսիստուհիները վիճակահանությամբ կբաժանվեն երկու խմբի, որոնց առաջին երկու տեղերը զբաղեցրած մասնակիցները դուրս կգան կիսաեզրափակիչ։
Ամփոփիչ մրցաշարը կկայանա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում նոյեմբերի 1-8-ը։
The lineup is complete 🔒
— Tennis Channel (@TennisChannel) October 24, 2025
Who are you backing to win it all in Riyadh? 🤔 🏆 #WTAFinalsRiyadh pic.twitter.com/8nVcHgSje3


