ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում ընթացող թենիսի կանանց մրցաշարում կայացել է WTA-ի տարվա ամենաերկար խաղը:
Աշխարհի 110-րդ ռակետ Կետի Վոլինեցը 6-2, 6-7, 7-6 հաշվով հաղթել է Արանչա Ռուսին:
Հանդիպումը տևել է 3 ժամ 43 րոպե: Մրցախաղի ընթացքում ամերիկուհին 21 բրեյք փոինթ է ունեցել, իսկ նիդերլանդցին՝ 17:
Վոլինեցի հաջորդ մրցակիցն աշխարհի 20-րդ ռակետ Էմմա Նավարոն է:

.jpg)
