Logo

WTA. Շվյոնտեկը պահպանել է առաջատարությունը, Ավանեսյանը նահանջել է

17:40 / 10.06.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» հաղթելու շնորհիվ լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը պահպանել է առաջատարությունը WTA դասակարգման աղյուսակում։

Երկրորդ տեղ է բարձրացել 20-ամյա ամերիկացի Կոկո Գաուֆը, որը շրջանցել է բելառուս Արինա Սաբալենկային։

«Ռոլան Գարոսի» եզրափակիչ հասած Յասմին Պաոլինին կարիերայում առաջին անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։ 28-ամյա իտալացի թենիսիտուհին 15-րդից բարձրացել է 7-րդ տեղ։

Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ նախորդ թարմացման համեմատ նահանջել է 8 աստիճան և այժմ 78-րդն է։ Հայ թենիսիստուհին ունի 926 միավոր։

WTA դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) - 11695 միավոր
2. Կոկո Գաուֆ (ԱՄՆ) - 7988
3. Արինա Սաբալենկա (Բելառուս) - 7788
4. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) - 5973
5. Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) - 4625
6. Մարկետա Վոնդրուսովա (Չեխիա) - 4503
7. Յասմին Պաոլինի (Իտալիա) - 4068
8. Սինվեն Ժեն (Չինաստան) - 4005
9. Մարիա Սակարի (Հունաստան) - 3980
10. Օնս Ժաբեր (Թունիս) - 3748

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա