Աշխահի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչի շնորհիվ է կարողացել դուրս գալ 2022թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
«Իհարկե, անդադար կարելի է խոսել սեփական ուժերի նկատմամբ հավատի մասին, սակայն, երբ հասնում ես որոշակի հաջողության, ավելին ես ուզում: US Open-ը գերազանց մրցաշար է: Ես ցանկանում էի նվաճել տիտղոսը, այդ պատճառով էլ հասա մինչև կիսաեզրափակիչ: Կարևորն այն է, որ առաջընթաց տեսնում եմ: Անհրաժեշտ է շարունակել նույն ոգով»,- Խաչանովի խոսքը փոխանցում է TennisTV-ն:
Հիշեցնենք, որ US Open-ում ռուսաստանցին կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:


