Նյու-Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո ռուսաստանցի Կարեն Խաչանովը գրառում է կատարել սոցցանցերում։
«Շարժվում եմ դեպի քառորդ եզրափակիչ. Նյու-Յորքի էներգիան անհավանական է»,- գրել է աշխարհի 31-րդ ռակետը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն առաջին անգամ կխաղա US Open-ի 1/4 եզրափակիչում, որտեղ կմրցի Ավստրալիան ներկայացնող հույն թենիսիստ Նիկ Կիրյոսի հետ։ 1/8 եզրափակիչում Կիրյոսը հաղթել էր աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևին:
Կիրյոս - Խաչանով հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: