Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկորրդ տուրի խաղից ունեցած սպասելիքներով:
«Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմերի մեկի դեմ: «Ալյանց Արենան» բարդ մարզադաշտ է: Երբեք չենք հաղթել Մյունխենում, սակայն զգացողություն ունենք, որ այս անգամ կարող ենք հաղթանակ տանել»,- Չավիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Կատալոնական ակումբը Բունդեսլիգայի գործող չեմպիոնին ընդամենը 2 անգամ է հաղթել վերջին 13 խաղերում:
«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


