«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Ռեալի» դեմ խաղը (1-0):
«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք։ Լավ էմոցիաներ ստացանք, ինչն այս պահին կարևոր է։ Հաղթանակն ամենաքիչն էր կարևոր, բայց կատալոնացիներին դուր է գալիս «Ռեալին» հաղթելը։ Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք, բայց երկրորդ խաղակեսն այդքան լավը չէր։
Մինչմրցաշրջանային պատրաստությունը շարունակվում է, մենք լավ մարզվում ենք ու այսօր «Բարսելոնայի» կատարմամբ լավ ֆուտբոլ տեսանք։ Այնուամենայնիվ, մենք պետք է ավելի կայուն խաղ ցուցադրենք։
Կարծում եմ՝ մենք «Ռեալից» լավն էինք և լավ խաղացինք, այնպես որ ես գոհ եմ ոչ միայն արդյունքից։ Հաճույք ստացանք խաղից, բայց կարևորը տիտղոսներ նվաճելն է։ Մեզ համար դա կարևոր է»,- ասել է Չավին։


