Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիայի» դեմ կայացած խաղը (0-2):
«Մենք «Բավարիայից» ավելի լավն էինք, բայց շատ բաներ ներեցինք։ Նրանք չեն ներում և տարբերությունը դա է։ Մենք վեց կամ յոթ շատ վտանգավոր պահեր ունեինք, բայց դրանք չավարտվեցին գոլով։
Առաջին խաղակեսում լիովին տիրում էինք նախաձեռնությանը։ Խաղի արդյունքը չի արտացոլում խաղադաշտում եղածին, բայց Չեմպիոնների լիգան այսպիսի մրցաշար է։
Պետք է դրական տրամադրվածություն պահպանել։ Արդյունքը բացասական է, բայց պետք է սովորել սխալների վրա։ Մենք արժանի էինք հաղթանակի, սակայն սեփական սխալների պատճառով հեռանում ենք պարտությամբ։ Պետք է սովորել ու շարունակել աշխատել»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Չեմպիոնների լիգայի 2 տուրերից հետո «Բարսելոնան» 3 միավորով C խմբում 2-րդն է։ «Բավարիան» 6 միավորով առաջինն է։


