Logo

Չավին Դեմբելեի վերաբերյալ կոչ է արել երկրպագուներին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:14 / 07.02.2022ՍՊՈՐՏ
Չավի -Դեմբելե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կոչ է արել կատալոնական ակումբի երկրպագուներին դադարեցնել սուլել հարձակվող Ուսման Դեմբելեի հասցեին։

«Ես կցանկանայի մարդկանց խնդրել, որ դադարեցնեն սուլել Դեմբելեի հասցեին։ Այսքանը: Այսօր երկրպագուները սուլեցին նրան, և ես խնդրում եմ ձեզ այսուհետ աջակցություն ցուցաբերել նրան»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք՝ Ուսմանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» ցանկանում էր վաճառել Դեմբելեին, սակայն չստացվեց, թեպետ ֆրանսիացին, ըստ ակումբի նախագահի, լավ տարբերակներ ուներ։ Ֆուտբոլիստը մերժել է պայմանագիրը երկարաձգելու «կապտանռնագույնների» մի քանի առաջարկ։

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Լա լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա