Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի Ֆրենկի դե Յոնգի հետ: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մինչև օգոստոսի 31-ը.
Նա գիտի, թե ինչ եմ մտածում, ինչ է նա ցանկանում և ինչ է պետք մեր ակումբին։ Իհարկե, ես ակնկալիքներ ունեմ նրանից, Ֆրենկին հիանալի ֆուտբոլիստ է»,- նշել է Չավին «TV3»-ի հետ զրույցում:
«Բարսելոնան» նորեկներին պաշտոնական խաղերին հայտավորելու համար պետք է նվազեցնի աշխատավարձերի բյուջեն: Ոչ պաշտոնական տեղեկություններով, «Բարսելոնայում» ամենաբարձր աշխատավարձը ստանում է Ֆրենկի դե Յոնգը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին Դե Յոնգին թիմում մնալու համար առաջարկել է 50 տոկոսով կրճատել աշխատավարձը:


