Logo

Չավի. «Լևանդովսկին ֆենոմենալ խաղացող է, իսկական առաջատար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 29.08.2022Ֆուտբոլ
Ռոբերտ Լևանդովսկի-Չավի

Լա լիգայի 3-րդ տուրում «Վալյադոլիդին» (4-0) հաղթելուց հետո կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի խաղը, որը երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ է դարձել:

«Լավ հանդիպում, բայց ոչ կատարյալ: «Բարսելոնան» դեռ աճելու տեղ ունի: Մենք շատ լավ անցկացրինք առաջին 40 րոպեները: Երկրորդ խաղակեսը նույնպես լավ սկսվեց, օրինակելի խաղ էր, բայց միշտ էլ կատարելագործվելու տեղ կա։

Լևանդովսկի՞ն. նրա խաղում կնշեմ գոլերը, գնդակը ստանալու համար ժամանակին բացվելու ունակությունը: Նա ֆենոմենալ խաղացող է, զարմանալի, իսկական առաջատար: Հիանալի է նրան թիմում ունենալը. դա օրհնություն է: Նա օրինակելի է, ի ծնե առաջնորդ և իսկական, համեստ աշխատասեր, որը գործում է թիմի համար:

Լևանդովսկին օգնում է մարզչական շտաբին, շփվում է երիտասարդների հետ և խաղադաշտում փոփոխություններ է անում»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոբերտ Լևանդովսկին հուլիսին է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Լեհ ռմբարկուն Լա լիգայում անցկացրած 3 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա