«Բարսելոնայի» 17-ամյա աջ վինգեր Լամին Յամալը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիին:
«Ես շնորհակալ եմ Չավիին. առանց նրա այս ամենը տեղի չէր ունենա»,- ասել է Յամալը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանիայի հավաքականի խաղացողը «Բարսելոնայի» ակադեմիայից հիմնական թիմ է տեղափոխվել 2023 թվականին, երբ ակումբը գլխավորում էր Չավին: Հենց իսպանացի մասնագետն է խաղալու հնարավորություն տվել պատանի Յամալին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո վաղաժամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ մրցանակը հաղթելով պատմության մեջ 28-րդ անգամ: Գերմանացի Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար:
Կարդացեք նաև՝
- Հանսի Ֆլիկ. «Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից»
- «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ. «Ես Յամալին ասացի, որ դադարի սուզվել և սադրել»
- Մեսին շնորհավորել է «Բարսային»
- «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» չեմպիոնության առթիվ
- «Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները. «Բարսան» տոնում էր չեմպիոնությունը