Logo

Յամալ. ««Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց»

00:22 / 12.05.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» կատալոնական ակումբի դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (4-3) ոչ մի իրական գոլային պահ չի ստեղծել, հայտնում է As-ը։

«Չեմպիոնների լիգայում կրած պարտությունը մոռացել էինք և անչափ կարևոր հաղթանակ տարանք։ Խաղավերջում շատ գոլեր ենք բաց թողնում. պետք է շտկենք դա։ «Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց։

Դեռ չենք խաղում «Կամպ Նոու» ստադիոնում, բայց այստեղ նույնպես մեզ աջակցում են։ Երախտապարտ ենք երկրպագուներին։ Այսօր կարևոր էր հաղթելը` Լա լիգայի չեմպիոնական տիտղոսին մոտենալու համար»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը։

«Բլաուգրանան» «Էլ Կլասիկոյում» հաղթելուց հետո միավորների քանակը 82-ի է հասցրել և Լա լիգայի ավարտից երեք տուր առաջ 7 միավորով առաջ է «Արքայական ակումբից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ