«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի վնասվածքը սպասվածից լուրջ է, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Իսպանացին բաց է թողել «Վալենսիայի» դեմ Լա լիգայի նախորդ տուրի խաղն ու այսօր չի հայտավորվել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղին:
Յամալի ապաքինումը կարող է ավելի երկար տևել, քան սկզբում մտածել են «Բարսելոնայի» մարզչական շտաբում:


