Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալը Մադրիդի «Ռեալի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք արտագնա խաղից առաջ ինստագրամյան էջի Stories բաժնում լուսանկարով հիշեցրել է նախորդ մրցաշրջանում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում իր խփած գոլի տոնումը: Լուսանկարում Յամալի` գոլը տոնելու ֆոնին մադրիդյան թիմի զայրացած երկրպագուներն են:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնին, երբ հարցրել էին, թե արդյոք իսպանական «Քինգս լիգա» մեդիա ֆուտբոլային մրցաշարի «Պորսինոս» թիմը նմա՞ն է Մադրիդի «Ռեալին», իսպանացին պատասխանել էր. «Այո, իհարկե։ Նրանք խաբում են և բողոքում»։
Յամալը նաև չէր բացառել, որ «Բարսելոնան» կարող է կրկին 4-0 հաշվով ջախջախել «Արքայական ակումբին» «Սանտիագո Բեռնաբեուում», ինչպես նախորդ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ նախորդ 4 «Էլ Կլասիկոներում» հաղթել էր «Բարսելոնան», այդ թվում` Իսպանիայի Սուպերգավաթում և Արքայական գավաթում` նվաճելով այդ տիտղոսները:
«Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


