«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը բաց կթողնի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի հանդիպումը, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Յամալը անհարմարություն է զգում աճուկի շրջանում և այս պահին չի կարող մարզվել ու խաղալ։ Ֆուտբոլիստի վերադարձը մարզումներին պայմանավորված կլինի ապաքինման ընթացքով»,- նշված է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հաստատել է, որ 18-ամյա եզրայինը բաց կթողնի «Վալենսիայի» դեմ խաղը.
«Յամալը հասանելի չի լինի «Վալենսիայի» դեմ խաղին։ Նա Իսպանիայի հավաքականից ակումբ վերադարձել է ցավերով ու չի մարզվել»։
«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին ու կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։


